Սրբ.Գայանեի եկեղեցին կառուցել է Եզր կաթողիկոսը Վաղարշապատում 630թ.-ին։ 1683թ.-ին ճակատին կից կառուցվել է սրահ։ Սրբ.Գայանեի եկեղեցին VIIդ. 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է։ Պատուհանների երեսակալները բնորոշ են VIIդ.։ Աչքի է ընկնում պարզությամբ, ճարտարապետական-գեղարվեստական միջոցներով, համոզիչ տարածական ձևերով, տպավորիչ ներքին հարդարանքով: Եկեղեցու խորանի տակ գտնվում է սրբ. Գայանեի և 70 կույսերի դամբարանը` նահատակված հանուն քրիստոնեական հավատի տարածման: