Մածունը(կամ քամած մածունը)-հայկական խոհանոցի օգտակար ուտեստներից մեկն է, որը լեռնային երկարակեցության հիմքն է հանդիսանում: Իհարկե, աշխարհի տարբեր գիտնականներ մշտապես իրենց փաստարկներն ունեն մածունի օգտակարության մասին, բայց մեզ համար լավագույն ապացույցը այս ուտեստի օգտակարությունն է` մեր տատիկների ու պապիկների քաջ առողջությունն է: Իմիջիայլոց, նշենք նաև, որ մածունից է պատրաստվում Հայաստանում այդքան հայտնի թանը իր հրաշալի բույրով: Նաև, որ քամած մածունից է պատրաստվում, հռչակավոր հայկական խաղողի տերևներով դոլմայի սոուսը: Մածունը կարելի է ուտել, որպես նախաճաշ, կամ աղանդեր ճաշից հետո և որպես թեթև ու օգտակար ընթրիք: Իսկ որպես անզուգական համային փունջ՝ հրաշք մածունը խորհուդ է տրվում ուտել հայկական ընկույզի, սպիտակ կեռասի կամ ծիրանի մուրաբանների հետ: